ՈՒ՞ր են իմ բառերը
08.10.2023 | 23:11
Եթե դեռ ողջ եմ ես,
ու՞ր են իմ բառերը,
որ հայրենի երկրիս
հարությունն ավետեն։
Եթե դեռ մեռած չեմ,
ու՞ր են իմ բառերը,
որ այս լռությունը
դատարկեն ինձանից։
Իսկ եթե մեռած եմ,
եթե մեռած եմ ես,
ու՞ր են իմ բառերը,
որ հարություն տան ինձ:
Ռուզան Հովասափյան
Մեկնաբանություններ